Պատահարներ
Խոշոր չափերով յուրացումներ ջրօգտագործման ընկերությունում. հարուցվել է քրգործ
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ: Ինչպես հայտնում են…
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Լոռի» ջրօգտագործողների ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ:
Ինչպես հայտնում են դատախազությունից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազության միջոցով, նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին են ուղարկվել ոռոգման համար հատկացված ջրի դիմաց մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներից գանձված գումարներից յուրացում կատարելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից համապատասխան գրությամբ ստացված տեղեկությունները:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ «Գետիկ», այնուհետև «Լոռի» Ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարել Լոռու մարզի վարչական տարածքում գտնվող թվով 35, այդ թվում նաև Լոռու մարզի Լեռնավան համայնքի ջրօգտագործողներին։ Գործունեության ընթացքում ընկերության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, 2010-2018թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի համապատասխան աշխատանքային պայմանագրեր ձևակերպելով, Լեռնավանի տեղամասի ավագ ջրբաշխի պաշտոնում աշխատանքի են ընդունել մի քաղաքացու: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականություններն անձամբ չի կատարել, նրա անվամբ անհիմն ելքագրել են ընդհանուր խոշոր չափերի՝ 1․365․781 ՀՀ դրամի աշխատավարձի գումարներ: Ապա նախապես իրենց մոտ ունեցած աշխատավարձի բանկային քարտերով նրանք անձամբ կանխիկացրել և ստացել են այդ գումարները՝ դրանք օգտագործվելով իրենց անձնական կարիքների համար: Այդ կերպ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով գումարներ։
Պարզվել է նաև, որ վերոնշյալ կազմակերպության տնօրինության կազմում ընդգրկված իրավասու անձինք, իրենց կողմից այդ անձի անվամբ ելքագրված աշխատավարձի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, որոնցում ներառել են այդ անձի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, ինչպես նաև վերջինիս աշխատավարձ վճարելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ և բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը ներկայացրել ընկերության կառավարման մարմիններին։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Քիչ առաջ Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևան-Սևան ավտոճանապարհից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել։ Քաղաքացին նաև հայտ...
Կրակոցներ Երևանում. Տուժած երիտասարդներից մեկը քիչ առաջ մահացել է
Երևանում կրակոցներ են հնչե, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասար...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0