Քաղաքականություն
Հարցաքննվել է Կադաստրի նախկին պետը
Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ գտնվող հողերի գործով օրերս հարցաքննվել է Անշարժ գույքի կադաստրի նախկին պետ Մարտին Սարգսյանը։ Այս մասին այսօր հայտնում է ArmDaily. am-ը։ Լրատվականին հաջողվել է ճշտել…
Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ գտնվող հողերի գործով օրերս հարցաքննվել է Անշարժ գույքի կադաստրի նախկին պետ Մարտին Սարգսյանը։ Այս մասին այսօր հայտնում է ArmDaily. am-ը։
Լրատվականին հաջողվել է ճշտել, որ նա առայժմ վկայի կարգավիճակ ունի։ Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին, ով անձնական այլ դրդումներով՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու և օգուտներ ունենալու նպատակով, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով 0.44672 հա, 0.29718 հա և 0.63508 հա մակերեսով հողատարածքները օտարել է իրականում իր շահերը ներկայացնող աներորդուն:
Կառավարության մարտի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն եւս անդրադարձել է այս հողերի շուրջ ստեղծված իրավիճակին: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,- ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Իմ կողմից նշանակվել է ծառայողական քննություն ԱԱԾ-ի կողմից հրապարակված նյութի վերաբերյալ բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվ...
Սասուն Միքայելյանը փակ տեղեկատվություն է փոխանցում Ադրբեջանին․ armdaily. am
Առաջին գիծը հազիվ պահելու մասով Սասուն Միքայելյանի հայտարարությունը շատ վատ է ընդունվել բանակում, ոլորտի պաշտոնյաները մի...