Պատահարներ
Լյովա Երանոսյանի հարազատների մասնակցությամբ միջադեպի փաստով քրգործ է հարուցվել
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ապրիլի 7-ին Կոմիտասի Պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել…
ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի հարազատների մասնակցությամբ ապրիլի 7-ին Կոմիտասի Պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը NEWS. am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:
Ավելի վաղ ոստիկանությունից NEWS. am–ին հայտնել էին, որ ապրիլի 7–ին ժամը 22։05–ին քաղաքացուց հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, որ Կոմիտասի պողոտայի իրենց շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո իրեն ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծված քաղաքացին 34–ամյա Գեորգի Ղարիբյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն ծեծի է ենթարկել Խաչիկ Երանոսյանը, ով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի տղան է, եւ նրա փեսան՝ Ժորա Սարուխանյանը։
Քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկվել Լեւոն Երանոսյանի հրահանգով եւ այդ ամենին ականատես է եղել Երանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
Էջմիածնում դաժան սպանության մասնակիցներից մեկը երիտասարդ աղջիկ է․ մանրամասներ
Էջմիածին քաղաքի տներից մեկում 81-ամյա տղամարդու սպանությունը կատարած անձինք հայտնաբերվել են եւ ձերբակալվել: Այս մասին «Փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Քիչ առաջ Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևան-Սևան ավտոճանապարհից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել։ Քաղաքացին նաև հայտ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0