ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցըՙ Հորդանանի Amman TV-ին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Հորդանանի Amman TV հեռուստաընկերությանը: Հորդանանցի լրագրողը նախագահին հարց է ուղղել նրա պաշտոնավորման մեկամյակի, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
«2018 թվականի ապրիլի 9-ը ոչ միայն իմ՝ նախագահ ընտրվելու օրն էր, այլև այդ օրվանից Հայաստանի նոր Սահմանադրությունը մտավ ուժի մեջ: Եվ սա մեկ այլ մարտահրավեր էր: Սա ավելի բարդացավ, քանի որ նախկին նախագահն ընտրվեց խորհրդարանի կողմից, որպես նոր վարչապետ: Այդ որոշումից հակազդեցություն առաջացավ: Եվ դրանից արդեն 2 շաբաթ անց մենք ունեցանք քաղաքական մեծ փոփոխություն, որն աշխարհի տարբեր մասերում հայտնի է որպես «թավշյա հեղափոխություն»,- պատասխանել է նախագահը: