Քաղաքականություն
Ո՞վ է հանքի տերը. նոր օրենքը կբացահայտի բոլորին
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին, որի խնդիրն է բացահայտել այդ ոլորտի իրական…
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին, որի խնդիրն է բացահայտել այդ ոլորտի իրական սեփականատերերին։
Այսպես, Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև հարակից փաթեթով կառավարությունն առաջարկում է թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին, բացահայտել նրանց։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթը կարգավորում է հանքարդյունաբերության ոլորտում իրականա սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։
Նախագծով, ըստ պաշտոնյայի, սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։
«Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է հանրային ծառայության մասին օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, բացառությամբ քննիչների և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին», - նշեց Բաղրամյանը։
Զուգահեռ Հանրային ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարգիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասի մասնակցության չափից։
Ընդերքի մասին օրենսգրքով ներկայացվում են պահանջներ իրական սեփականատերերին բացահայելու մասին տեղեկանքի վերաբերյալ, իսկ որպես պատասխանատվություն սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցում և դադարեցում։ Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Հայաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում Պետերբուրգ մեկնած Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի որոշման...
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ տարինե...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
Ու՞մն է Ղրիմը․ ԵԽԽՎ պատգամավորի հարցը վարչապետ Փաշինյանին
Քիչ առաջ ԵԽԽՎ պատգամավորները Ստրասբուրգում հարցեր էին ուղղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորներից մեկը հարցով...