Այլ
Շատ խոշոր պետական պաշտոնյաներ Երևանում շատ խոշոր պետական գումար են կորցրել. Արտակ Գալստյան
Gohar Vardanyan
1 րոպե
485 դիտում
Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ժողովուրդը հեղափոխություն կատարեց... Մի քանի՝ շատ խոշոր պետական պաշտոնյաներ, հեղափոխությունից առաջ, Երևանում, շատ խոշոր պետական գումար են կորցրել: Ընդ որում այն կորցրել են հենց ոստիկանության և ԱԱԾ-ի շենքերի տեղակայման վայրերի կողքին:
Ի՞նչն է հետաքրքիր: Փողը կորցրել են Երևանում, բայց մի մասը հայտնաբերել են Գերմանիայում՝ կոնֆետի գործարանի տեսքով, մյուս մասը՝ հյուրանոցների, հիվանդանոցների տեսքով Ֆրանսիայում, իսկ հիմնական մասը՝ Շվեցարական և օֆշորային բանկերում: Պարզվել է նաև, որ շվեցարական և օֆշորային բանկերում հաշիվները բացվել են, խոշոր պաշտոնյաների կողմից առավել խոշոր պետական գումարները կորցնելուց մի քանի օր առաջ:
Ուշագրավը հետևյալն է՝ բոլորը գիտեն՝ ովքեր են կորցրել, երբ են կորցրել, որտեղ են գումարները, թելերը որտեղ են տանում, ասեմ ավելին՝ գիտի նաև ժողովուրդը: Ստացվում է, որ ամեն ինչ գիտենք, բայց ապացուցել չենք կարողանում: Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք: Կարծես թե ժողովուրդը հեղափոխություն կատարեց, որ երկիրը մաքրի նախկին տականքից և վերադարձնի խոշոր պաշտոնյաների կորցրած, առավել խոշոր չափի պետական գումարները: Եթե այլ պատճառ էլ է եղել, խնդրում եմ ասեք, ես ոնց որ թե չեմ հիշում»:
Նմանատիպ հոդվածներ
Երբ վարչապետը մասնակցեց հաշիվը փակելու մեջ. Հովհաննես Ազոյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,158
Բարի լույս հայ ժողովուրդ․ Սուրենյանը եղանակային նորություններ ունի
Gohar Vardanyan
1 րոպե
1,685
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Gohar Vardanyan
1 րոպե
605
Լույս չի լինի նշված հասցեներում. ՀԷՑ
Gohar Vardanyan
1 րոպե
596
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. 10 հազար դրամով թոշակի բարձրացում, Մերձավոր Արևելքի ճգնաժամ
1 րոպե
88
Լուրերը մեկ տողով. Հորմուզը փակ է, հարյուրավոր զոհեր և բալիստիկ հարվածներ․ պատերազմը դուրս է գալիս վերահսկողությունից
355
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանը պատերազմի եզրին․ ջիհադի կոչ. Երևանում հերթական դանակահարությունը
597
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ Կիպրոսի ուղղությամբ․ Խամենեիի սպանությունը սրում է գլոբալ դիմակայությունը
975