Հասարակություն
ՊԵԿ-ը` էլեկտրոնային փոստի հասցեներ տրամադրելու մասին
Gohar Vardanyan
1 րոպե
290 դիտում
ՊԵԿ լրատվության բաժնից հայտնում են, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ 65-րդ և 66-րդ կետերով սահմանված հարկային վարչարարության առանձնահատկությունները` այն է` հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը` մասնավորապես արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր, ընդունվում են ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկումն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:
Հարկային վարչարարության շրջանակներում հարկ վճարողների պատշաճ ծանուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունով պայմանավորված, պարտավորությունների վճարման համար առավել բարենպաստ պայմաններ և հնարավորություններ ստեղծելու նպատակով, առաջարկվում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային մարմին չեն ներկայացրել էլեկտրոնային փոստի հասցե, ՀՀ հարկային օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված կարգով, սեղմ ժամկետում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը»,- մասնավորապես նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Ով է Սարալանջում «ճռռիկներ» անող երիտասարդը. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,392
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերն օդանավում ճանաչել են Ադրբեջանի արտգործնախարարին ու զրույցի բռնվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,449
Ավելին Հասարակություն բաժնից
Ակտիվ ցիկլոն է գալիս․ առատ տեղումներ կլինեն՝ թաց ձյան, անձրևի և քամու տեսքով
1 րոպե
207
Երբ խոսում ենք վերադարձի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
113
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
160
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
249