Հասարակություն
Երևանի մետրոպոլիտենում որևէ չարաշահում չի արձանագրվել. խոսնակ
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտարարել է, որ Երևանի մետրոպոլիտենում որևէ չարաշահում, գոնե վերջին երկու տարիների ընթացքում, չի արձանագրվել: Այսպիսով, նա հերքել է մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն ԱԱԾ մոտ երկու տասնյակ աշխատակիցներ օրերս մուտք են գործել մետրոպոլիտեն, մեծածավալ ստուգումներ իրականացրել, դռներ կնքել։
Անդրադառնալով լուրերին, որ մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ` պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ, և այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ Խաչատրյանը գրել է, որ Գսպոյանը մետրոպոլիտենում աշխատում է վերջին երկու տարիների ընթացքում և չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա։
Միաժամանակ խոսնակը տեղեկացրել է, որ Անի Գսպոյանի աշխատելու ժամանակահատվածում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Ավելին Հասարակություն բաժնից
Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
3.0