Հասարակություն
Ձյուն, մերկասառույց ՀՀ ճանապարհներին.ԱԻՆ-ը զգուշացնում է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Լոռու և Շիրակի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում, Գորայք գյուղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Ավելին Հասարակություն բաժնից
Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
3.0