Հասարակություն
ՊԵԿ նախագահը հայտնել է, թե որ ոլորտում է ամենամեծ ստվերը
Gohar Vardanyan
1 րոպե
598 դիտում
Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանել է վարչապետի այն հայտարարությունը, թե միջազգային փորձագիտական կազմակերպությունների գնահատականով Հայաստանում 50 տոկոսի է հասնում ստվերը, մինչդեռ ԱՎԾ տվյալներով այն 25 տոկոս է, որն էլ իջեցվել է 22 տոկոսի:
Նրա խոսքով` վարչապետի հնչեցրած 50 տոկոսը միջազգային ինչ-որ կազմակերպության տեղեկություն էր, իսկ ճշգրիտ գնահատականների ուղղությամբ աշխատում են:
Ըստ Անանյանի՝ միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են հրապարակում` 35, 40, 45, 50, եւ վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի տեսակետը, եւ այնպես չէ, որ այդ հնչեցրած տեսակետը իրականությանը համապատասխանում է, բայց դրանք գնահատականներ են, որոնց մեթոդաբանության առումով դեռևս մենք պետք է մեր մոտեցումներն էլ ասենք. «Մենք ունենք ԱՎԾ, որի տվյալներն ենք պարտավոր ներքին վարչարարությունն իրականացնելու համար հիմք ընդունել:
Անանյանը նշեց, որ ոլորտային ստվերի գնահատման մեթոդաբանություն են մշակում, որը պետք է ավտոմատացվի, եւ օնլայն ռեժիմով հարկունակ ստվերի ոլորտային գնահատման համակարգ ստեղծվի:
«Մենք ոլորտների նկատմամբ մեր պատկերացումներն ունենք, բայց դրանք մեր ներքին աշխատանքային դատողություններն են»,- ասաց նա, նշելով, որ ամենամեծ ստվերը մանրածախ առևտրի ոլորտում է Անանյանը նաև հավելեց, որ ստվերը խոշոր սուպերմարկետներում անհամեմատ ավելի փոքր է:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Մի քանի սերունդ հին հեռուստացույցս որոշեցի նվիրել Միրզոյաններին. հրավիրել են ոստիկանություն. Armdaily. am
Gohar Vardanyan
2,965
Ավելին Հասարակություն բաժնից
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
156
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»
1 րոպե
1,299
Փոփոխություններ տարադրամի շուկայում
1 րոպե
371
5.0
Երևանի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են իրականացվում
1 րոպե
456
2.0