Հասարակություն
Սպառնացել է առևանգել երեխաներին, ապա պայթեցնել տունը․ ԱԱԾ
ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Shamshyan. com-ը։
Այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթել 50 հազար դոլար: Նամակում գրել է, որ այդ գումարը թողնի իր մատնանշած վայրում, հակառակ դեպքում՝ սպառնացել է առևանգել նրա երեխաներին, ապա պայթեցնել նրա տունը:
ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին․ նա ձերբակալվել է։
Ըստ աղբյուրի՝ Վ. Ղազարյանը «ԱՎԱ-ԵՎԱ» ՍՊԸ-ի տնօրենն է, ունի մի քանի բեռանատար եւ միրգ է արտահանում:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0