![Միշտ մտածեք, որ իշխանությունը նպատակին հասնելու միջոց է․ Գալուստ Սահակյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/afb7ba913766e3e26d2de9197e6ed258.webp)
Միշտ մտածեք, որ իշխանությունը նպատակին հասնելու միջոց է․ Գալուստ Սահակյան
![Միշտ մտածեք, որ իշխանությունը նպատակին հասնելու միջոց է․ Գալուստ Սահակյան](https://auroranews.am/storage/img/base_image/old/afb7ba913766e3e26d2de9197e6ed258.webp)
«Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը հայտնել է, որ կգա ժամանակը, երբ կլինեն նոր ընտրություններ և Հանրապետականը ցույց կտա իր կարողությունները ժողովրդի առջև։
Հարցին, թե իր 20-ամյա իշխանության եղած տարիներին ՀՀԿ-ն երբևէ շեղվե՞լ է Աշոտ Նավասարդյանի գաղափարախոսությունից, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Միշտ մտածեք, որ իշխանությունը նպատակին հասնելու միջոց է: Մեզանում կուսակցական խաղերն այնպես է զարգացել, որ մեր ժողովուրդը մտածում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինչ-որ մի կուսակցության անդամ լինի: Աշոտ Նավասարդյանի մոտեցումները երկրի անկախւթյան և նրա հետագա ճակատագրի համար բնական մոտեցում էր և այդ մոտեցումը նա կարողացավ մեր ժամանակների համար իրագործել և այսօր մենք անկախ Հայաստանում ենք ապրում»: