Ավտոբուսներում տեսախցիկներն աշխատում են, վարորդները դեմ չեն
Ոչ միայն տվյալ վարչական շրջանի ղեկավարի, բոլոր վարչական շրջանների և ընդհանրապես քաղաքապետարանի աշխատանքը, ոճը որակը մենք տեսել ենք անցած տարիներին, դրա համար տեղի ունեցավ այն, ինչ եղավ անցած տարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մի քանի օր առաջ Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հայկ Մարությանն իր տված խոստումներից որևէ մեկը չի կատարել և նաև հրապարակային բանավեճի էր հրավիրել նրան: Լրագրողի ճշտող հարցին, թե այուամենայնիվ բանավեճի կմասնակցի՞, Հայկ Մարությանն արձագանքեց միայն դեմքի հեգնական ժեստով: Անդրադառնալով ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու քաղաքապետարանի նախաձեռնությանը, Հայկ Մարությանն ասաց, որ այդ գործընթացը շարունակվում է. «Բնականաբար տեսախցիկները կան, աշխատում են և վարորդները դեմ չեն: Համենայնդեպս երբ ամեն ինչ բացատրվեց և հասկանալի դարձավ: Դա շարունակական կլինի: Ամբողջ աշխարհում դա պրակտիկա է: Սա մեր անվտանգության հարցն է»:

Քաղաքականություն