Հասարակություն
Ավշարի ալյուրի գործարանի աշխատակիցներին չեն ծեծել. Ոստիկանություն
Gohar Vardanyan
398 դիտում
Ոստիկանությունից հերքում են «Մոդուս Գրանում» հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի այն հայտարարությունը, թե ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն ահաբեկել են իր աշխատակիցներին, անգամ` մարդ են ծեծել քննելուց:
«Նման բան չի եղել, բայց եթե քաղաքացին պնդում է, որ իրեն ծեծել են, կարող է հաղորդում ներկայացնել և համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն»,- Tert. am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ երեկ Tert.am-ի հետ զրույցում «Մոդուս Գրանում» հոլդինգի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանն ասել էր, որ Ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակից ուսումնասիրություններ է կատարել Արմաշի ալյուրի գործարանում:
««Միլիցիայի» Վեդիի բաժանմունքից թաղայինների, գյուղապետերի միջոցով, բոլոր լծակներով իմ աշխատակիցներին աշխատանքից հետո տարել են, քննել են մինչև 22:30: Ու աշխատակիցներն առանց պաշտպանության են եղել, ահաբեկել են նրանց, անգամ` մարդ են ծեծել քննելուց: Ասել են՝ մենք ունենք ճիշտ տեղեկություն, եթե դու հիմա ճիշտ չգրես, 2.5 մլն քեզանից գումար ենք բռնագանձելու, արդեն քո ընկերոջը տարել են 6-րդ վարչություն և այլն: Իսկ այդ սենյակում, ինչ ասես, կարող են գրել, գործ են «կարում»»,- ասել էր Գուրգեն Նիկողոսյանը:
Ավելի ուշ, Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել «Արմաշի ալյուրի գործարանում» 6-րդ վարչության աշխատակիցների իրականացրած գործողությունների վերաբերյալ, սակայն չէր անդրադարձել սեփականատիրոջ այն հայտարարությանը, թե իր աշխատակիցներն ահաբեկվել և ծեծի են ենթարկվել:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,248
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»
1 րոպե
436
Փոփոխություններ տարադրամի շուկայում
1 րոպե
247
5.0
Երևանի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են իրականացվում
1 րոպե
386
2.0
Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 գույք և 163 մլն դրամ
1 րոպե
166