Հասարակություն
Արցախում սպանված զինծառայող Արան 100 օրից զորացրվելու էր. News am
Gohar Vardanyan
1 րոպե
415 դիտում
Մարտի 26–ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված 21-ամյա ժամկետային զինծառայող Արա Առաքելյանը Արցախից էր՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքից։
NEWS. am-ի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակիցն էլ Հադրութից է։ Լրատվամիջոցի հետ զրույցում Խնապատի համայնքապետ Սամվել Շահրամանյանը հայտնեց, որ Արան երկու եղբայրներից կրտսեր էր և 100 օրից զորացրվելու էր։
Նա նշեց, որ Արայի հայրն արտագնա աշխատանքով էր զբաղվում և Ռուսաստանում է իմացել որդու մահվան մասին։
Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու եւ կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,248
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է՝ ում տներում են խուզարկություններ իրականացվում․ «Հրապարակ»
1 րոպե
498
Փոփոխություններ տարադրամի շուկայում
1 րոպե
260
5.0
Երևանի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են իրականացվում
1 րոպե
390
2.0
Դատախազությունը պահանջում է Արգամ Հովսեփյանից բռնագանձել 5 գույք և 163 մլն դրամ
1 րոպե
167