Հասարակություն
Ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի գյուղերից մեկում
Վրաստանի Թելավի շրջանի Գարաջալար գյուղում տեղի ադրբեջանցի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել: Minval.az-ը գրում է, որ ցույցն անցկացվել է արոտավայրերը մասնավոր անձանց վաճառելու դեմ:
Ցուցարարները հայտարարել են, որ իրենց եկամտի միակ աղբյուրն ընտանի կենդանիներն են, իսկ դրանց արոտավայրի համար այլընտրանքային դաշտեր չկան:
Նրանց խոսքով՝ մինչև նախագահական ընտրությունները հաղորդվել էր, որ Գարաջալար գյուղին 16 հա արոտավայր կտրամադրվի, սակայն ավելի ուշ այդ հողատարածքները մասնավոր անձանց են վաճառվել:
Բողոքի ակցիան շարունակվել է մինչև երեկոյան ժամեր: Մասնակիցները հայտարարել են, որ եթե խնդիրը չլուծվի, նրանք կշարունակեն ցույցերը:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
Եղանակը կտրուկ կփոխվի․ սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ
Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
3.7