Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արշակունյաց պողոտայի ծեծկռտուքի հեղինակները եղել են ոստիկանությունի՞ց
Արդեն հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում ավտովթարից հետո ծեծկռտուք է սկսվել: Այս առնչությամբ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել եւ տեղադրել…
Արդեն հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտայում ավտովթարից հետո ծեծկռտուք է սկսվել: Այս առնչությամբ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել եւ տեղադրել տեսանյութ:
Նա, մասնավորապես, գրել է. «Ահա թե ինչ է լինում, երբ վարորդները կորցնում են իրենց չափերն ու զգոնությունը ու պողոտայի վրա մեքենան քշում են ինչպես սեփական տան բակում: Էս հատվածում ինչ ասես չի կատարվում ու մարդիկ վերջը դիմում են ինքնադատաստանի, հայերեն ասած «սամասուդ» մեխանիզմի միջոցով ուզում են հարցերը պարզեն:
ԱՊՊԱ համակարգը ներդնելուց հետո այս ամենը համարյա թե վերացել էր, բայց արի ու տես, որ ոչ:
Կարծում եմ սա պետք է հիմք հանդիսանա, որպեսզի ՃՈ-ն ու ոստիկանությունը էլ ավելի խիստ լինեն ու նույնիսկ ոչ մի թեթև խախտում անհետևանք չթողնեն, հենց մի անգամ մի թեթև խախտողի չեն տուգանում, սկսում ա իրավախախտը առիթավորվել ու սենց դեպքեր են լինում:
Ականատեսներից ասել են, որ կռվարարները եղել են Ոստիկանությունից, սա պետք է շատ խիստ պատժվի, նման վերաբերմունքը արդարացում չունի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք` Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարից հետո
Այսօր առավոտյան Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթար էր տեղի ունեցել: Համացանցում տեսանյութ է տարածվել, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի առևտրի կենտրոններից մեկում` «Դիքլաս»-ում, հրդեհ է բռնկվել, հաղորդում է «Թրենդ» գործակալությու...
Տեսանյութ Նորվեգիայի ափերի մոտ խորտակվող Viking Sky նավից. կա 9 տուժած
Նորվեգիայի արևմտյան ափերի մոտ մարտի 23-ին վթարվել է Viking Ocean Cruises ընկերության զբոսարջային նավը: Ինչպես հայտնում է...
Արտակարգ դեպք «Դոմոդեդովո» օդանավակայանում.մերկ տղամարդը ներխուժել է օդանավ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության չվերթից առաջ մերկ տղամարդը ներխուժել է օդան...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0