Այլ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Փակ և դժվարանցանելի ճանապարահներ կան
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց…
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մյուների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Մեղրու սար կոչվող տարածքում նաև մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակն այսօր և առաջիկա օրերին. Ինչ է սպասվում
Հանրապետության տարածքում` մարտի 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջան...
Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրվել է նոր տեսանկարահանող սարք
Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրվել է նոր տեսանկարահանող սարք(PTZ): Այս մասին իր ՖԲ էջում գրել է և լուսանկար...
Սպասում ենք գարնան առաջին ամպրոպները. Գագիկ Սուրենյան
«Այսօր սպասում ենք գարնան առաջին ամպրոպները, տեսնենք կլինի, վայելենք»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայու...
Գտնվել է պետհամարանիշ. փնտրում ենք վարորդին
Այսօր Վրացական փողոցում գտնվել է 34 TF 301 պետհամարանիշը: Ով կորցրել է, կարող է զանգահարել Ռադիո Ավրորա 011 21 10 07 կամ...