Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե դա ապացուցվի, պաշտոնիցս կհրաժարվեմ. Վալերի Օսիպյան
«Ես Politik. am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին զանգել եմ՝ հարցնելու համար, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել»։ Այս մասին ասյօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի…
«Ես Politik. am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիին զանգել եմ՝ հարցնելու համար, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել»։ Այս մասին ասյօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Այդ մասին ոստիկանությունը հաղորդում է տարածել, ես ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, ինքը կարծեմ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանապետից որեւէ սպառնալիք չի ստացել»,- նշեց նա։
Օսիպյանը շեշտեց՝ ինքը շատ լրագրողների է զանգում, շատ լրագրողներ էլ իրեն են զանգում։ Նա պնդեց, որ սպառնալից տոնով չի խոսել Բորիս Մուրազիի հետ, ընդամենը հարցրել է, թե ինչու է չճշտված տեղեկություն հրապարակել։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, Նարեկ Սարգսյանը ինձ չի զանգահարել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»,–եզրափակեց նա։
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին Պրահայից արտահանձնելու գործընթացում ոստիկանությունն իր գործը կատարել է։ «Մնացածը մեր դաշտում չէ»,–նշեց նա։ Հարցին, թե որ դաշտում է, նա հրաժարվեց պատասխանել։
Տեսանյութը` News. am-ի:
Նմանատիպ հոդվածներ
«Քաղաքացու օր չի լինում․ այդպես որ լինի, կարելի է գյուղացու օր էլ հայտարարել»․ Գալուստ Սահակյան
Ծիծաղելի բան է, քաղաքացու օր չի լինում, այդպես որ լինի, կարելի է երբեմն գյուղացու օր էլ հայտարարել, ու այդպես հերթականու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միքայել Մելքումյանը վրդովվեց սոցապ փոխնախարար Սաիյանի հայտարարություններից
Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՙԲարգավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում․ Փաշինյան
Վրացի գործընկերոջ հետ վարչապետ Փաշինյանը լավ օր է անցկացրել Ենոքավանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ...