Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը` «մարտի 1»-ի մասին
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ կրակված պարկուճները փոխված են եւ դրա արդյունքում այլեւս հնարավոր չէ բացահայտել «մարտի 1»-ի գործը, ուրեմն չպետք է ասի, որ գործը բացահայտված է, պետք է ասի՝ հնարավոր չեղավ բացահայտել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, մեր իրավապահ մարմինները հսկայական փորձ ունեն բացահայտելու սպանություններ, երբ ոչ թե միայն պարկուճ, ընդհանրապես ոչ մի ապացույց տեղում չի հայտնաբերվել. «Այնպես չէ, որ հրազենային սպանությունը կարելի է բացահայտել, եթե պարկուճը կա եւ հնարավոր չէ բացահայտել, եթե պարկուճը չկա: Այստեղ կան տեսանյութեր, կա փաստ, որ հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ է դա տեղի ունեցել: Օպերատիվ տվյալները պետք է լինեն, թե ով որտեղ ինչ է արել»,-ասաց Ալումյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
«Այսինքն իմ երեխային պետք է մի բան լինի, որ հետմահու պարգեւատրե՞ն».քաղաքապետի արձագանքը չուշացավ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կոլումբիայի նախագահը սպառնացել է Թրամփին «հակաամերիկյան ապստամբությամբ»
Իմ որոշումն է նախընտրական ցուցակում չլինել. Սերյան Օհանյան
Շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. վարչապետ
5.0