Այլ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը մայրաքաղաքի կենտրոնում թաքնված աղբավայր է գտել
Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները…
Ինչպես արդեն հայտնել ենք, առավոտից հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել.
«Հերացի փողոցի սկզբնամասում աղբավայր ենք հայտնաբերել, սա ցույց տալը նպատակ ունի հետագայում Երևանում կանխարգելել այսպիսի երևույթները»:
Նախարարը ասել է, որ իր կարծիքով այդ աղբը թափել է տնտեսվարողներից մեկը, քանի որ շատ շինարարական աղբ կա, այդ թվում` ավտոմեքենայի մասեր:
Հակոբ Արշակյանը ասել է, որ մոտ 50 հոգով նոր կարողացել են վերացնել աղբավայրը: Նախարարը տեսաուղերձի վերջում բոլորին հորդորել է մաքուր պահել քաղաքը, դուրս գալ բակեր, փողոցներ և կատարել շաբաթօրյակի մաքրման աշխատանքներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Ավլեմ-թափեմ փոշին. պարզվում է, որ փողոցը կարելի է «մաքրել» նաև այսպես
«Իմ սիրելի Արթիկի փողոց մաքրող մեքենան»: Այս գրառումով տեսանյութն իր ՖԲ էջում տեղադրել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խո...
ԱՄՆ-ում ուժեղ ձնաբքից հետո բազմաթիվ տնային կենդանիներ հայտնվել են ձյան «թակարդում»
ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում ուժեղ ձնաբքից հետո բազմաթիվ տնային կենդանիներ հայտնվել են ձյան «թակարդում»: Dale Jessie V...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թելադրություն Արայիկ Հարությունյանի հետ
Ամրակիցում սկսում ենք թելադրությունը։ Հետաքրքիր տեքստ է ընտրված։ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Լոռու մարզի Ամրակից հա...
«Գյուղապետին ոնց անենք ուղարկենք, սաղ գյուղը կերավ». գյուղացիներից մեկը դիմեց վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհայտարարված այց է կատարում մարզերից մեկի գյուղերը։ Մինչ այս պահը հայտնի չէ, թե որ մարզի որ...