Հասարակություն
Գազի գինը մայիսից կբարձրանա՞. Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
857 դիտում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական հիմնահարցեր: Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ քննարկման թեմաներից հազիվ թե դուրս մնացած լինի ՌԴ-ից ներմուծվող գազի գնի հարցը:
Ճիշտ է, խնդիրն առավելապես հիմա «Գազպրոմի» տիրույթում է՝ կապված ներքին սպառողի համար սակագնի հարցի հետ, սակայն այս խնդրի հետ կապված դեռ վերջնական լուծում չկա, ինչի մասին օրերս խոսեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե բանակցությունները դեռ ընթանում են:
«Փաստի» տեղեկություններով՝ գազի գնի բարձրացման հետ կապված իշխանություններին որոշակի ժամանակ է անհրաժեշտ, մասնավորաբար՝ գոնե մինչև մայիս-հունիս, որպեսզի կարողանան ՀՀ ներսում որոշակի «ռասկլադ» հստակեցնել և հանրության շրջանում դժգոհության նոր հնարավոր ալիքները կասեցնել:
Ըստ նույն տեղեկությունների՝ գազի գնի բարձրացման հարցն օրակարգ կներառվի մայիսից հետո, երբ հաստատված կլինի նաև առաջին միջազգային վարկային համաձայնագիրը, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ որոշակի ֆինանսական կայունություն և ճիշտ դիվերսիֆիկացիա ապահովել:
Ըստ ամենայնի, պայմանագրի վավերացումը կլինի մինչև ԱԺ ամառային արձակուրդը, և այդ «հարմար» շրջանը կօգտագործվի գազի գնի բարձրացման հետ կապված դժգոհությունը մեղմելու համար»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
833
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին հրաժեշտն են տալիս երգչուհի Յուլյա Նաչալովային
Gohar Vardanyan
1 րոպե
1,110
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում է բուք և տեղումներ
1 րոպե
639
5.0
Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան
1 րոպե
421
ԱԳՆ–ից հայտնել են՝ քանի ՀՀ քաղաքացի է գտնվում Կատարում
1 րոպե
265
Իրանը Ուկրաինան հայտարարել է օրինական թիրախ
1 րոպե
1,237
2.0