Պատահարներ
Քարշ է տվել ննջասենյակ, ոսկեղեն հափշտակել․տուժողնի մտերմուհին աջակցել է զիված հարձակում կատարած տղամարդուն
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում…
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:
Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից ՝ նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ որպես զենք հանդիսացող դանակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հարձակում է գործել տանտիրուհու եւ վերջինիս մտերմուհու վրա, ով այդ պահին գտնվել է նույն բնակարանում:
Այնուհետեւ թափանցիկ կպչուն ժապավենով կապելով տանտիրուհու ոտքերը եւ ձեռքերը՝ պահանջել է ոսկյա զարդեր եւ գումար, որից հետո վերջինիս քարշ է տվել ննջասենյակ եւ այնտեղ գտնվող զգեստապահարանից հափշտակելով ոսկյա եւ արծաթյա զարդեր՝ դիմել է փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել խուզարկություններ:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել նաեւ տանտիրուհու 36-ամյա մտերմուհու՝ դեպքին հնարավոր առնչություն ունենալու վերաբերյալ:
2019 թվականի մարտի 18-ին 42-ամյա տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինս ձերբակալվել է եւ տվել խոստովանական ցուցմունք: Վերը նշված զինված ավազակային հարձակմանը օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Չարենցավան քաղաքի 36-ամյա բնակչուհին:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը մահացել է. Շամշյան
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18...
«Հայինկասացիա»-ի վարորդը 20․000 դոլարով մեկնել է ՀՀ-ից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ–ից կատարված առանձնապես խոշոր չափերով գող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամահավաք թիվ 168 դպրոցում․ Դանիել Իոաննիսյան
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «...
«Հայինկասացիայի» վարորդն անհետացել է 20․000 դոլարով
Իրավապահները պարզել են, որ Գյումրիում խոշոր չափի գողությունը կատարել է «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցը, ավելի կոնկ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0