Հասարակություն
Ինչու է ԿԳ նախարարը հատուկ դպրոցում աուդիտ սկսել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 8-ին լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում տնօրենի ընտրություն է սպասվում: Փետրվարի 7-ին լրացել է նախկին տնօրեն Հասմիկ Բադալյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը, և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին՝ Մանկավարժականի դասախոս Լուսինե Բաբայանին նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար ու անմիջապես էլ դպրոցում աուդիտ է սկսել, որ կանխի նախկին տնօրենի առաջադրման հավակնությունները:
Երեկ Բադալյանը մեզ ասաց, որ դեռ «չի որոշել»՝ կառաջադրվի, թե ոչ: Հնարավո՞ր է դպրոցում չարաշահումներ հայտնաբերվեն: Բացառեց: Աուդիտը կավարտվի մարտի վերջին, դրա արդյունքներից է կախված իր առաջադրվելը, և հնարավո՞ր է դա որպես «մահակ» օգտագործեն իր դեմ, Բադալյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, դա ոչ մի կապ չունի»»,-գրում է թերթը:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Ինչ է ասել Ռիտա Սարգսյանըՙ Հախնազարյանի համերգին. Բաղրամյան 26 թելեգրամ ալիք
Ավելին Հասարակություն բաժնից
Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը, ևս 9 չվերթ հետաձգվել է
Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են
5.0