Պատահարներ
Մեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. կան տուժածներ
Մարտի 19-ին`ժամը 20:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ…
Մարտի 19-ին`ժամը 20:51-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արզնի-Շամիրամ ջրանցքը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորները՝ Ռ. Մ.-ն, Ա. Մ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Նաիրիի ԲԿ: Այնուհետև Ռ. Մ.-ն և Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը մահացել է. Շամշյան
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամահավաք թիվ 168 դպրոցում․ Դանիել Իոաննիսյան
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «...
«Հայինկասացիայի» վարորդն անհետացել է 20․000 դոլարով
Իրավապահները պարզել են, որ Գյումրիում խոշոր չափի գողությունը կատարել է «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցը, ավելի կոնկ...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0