Պատահարներ
Երևանում խոշոր ավտովթարից հետո հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Այս մասին հայտնում է shamshyan. com-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվամիջոցը, փետրվարի 27-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Եղբայրության և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել էին Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Տարոն Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Ասատրյանի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Տ. Հարությունյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 26-ամյա Նինա Հարությունյանը, 23-ամյա Արուսյակ Ավագյանը, 41-ամյա Լուսինե Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վ. Ասատրյանն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Երեխաներից մեկը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
BMW-ի հայտնի մոդելներում վտանգավոր խնդիր է հայտնաբերվել․ սկսվել է զանգվածային հետկանչ
Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ. Հրապարակ
1.0
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0