Պատահարներ

Վանդալիզմ Թաթուլ Կրպեյանի անվան այգում

Վանդալիզմ Թաթուլ Կրպեյանի անվան այգում
Երևանում անհայտ անձինք հերթական վանդալիզմն են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում գտնվող ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք կոտրել են մի…
Երևանում անհայտ անձինք հերթական վանդալիզմն են իրականացրել Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում գտնվող ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան այգում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, նրանք կոտրել են մի քանի նստարաններ, աղբամաններ, ինչպես նաեւ ողջ սանհանգույցը նորից վերածել են աղբանոցի։ Կոտրել են այնտեղ եղած լվացարաններն ու սանհանգույցները, իսկ ողջ ներսը տիրում է գարշահոտություն։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ եւս անհայտ անձը կամ անձինք վանդալիզմ էին իրականացրել զբոսայգում՝ կոտրելով նստարաններն ու այգում կառուցված սանհանգույցները: Կարճ ժամանակ անց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ այն ժամանակվա վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի գլխավորությամբ ամենը վերականգնվեց, բերվեց նախկին տեսքին, եւ այգին Ա. Ուլիխանյանի կարգադրությամբ վերցվեց թաղապետարանի կանաչապատման բաժնի հսկողության տակ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan

Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250