Այլ
Նոր ՔԿՀ-ներ կկառուցվե՞ն. Ժողովուրդ
Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երեւան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։ Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝…
Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երեւան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։ Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ դրանց շենքային պայմանները չեն գոհացնում Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Նա ասել է, թե այս պահին որոշված է միայն մեկ նոր շենք կառուցել «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ–ի համար, մինչդեռ «Գորիսն» ու «Նուբարաշենն» առայժմ կշարունակեն գործել իրենց հին շենքերում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարի այս հայտարարություններից հետո բավականին լուրջ քննարկումներ են սկսվել նոր ՔԿՀ շենք կառուցելու շուրջ: Մասնավորապես, տեսակետ է եղել, որ նոր շենքի կառուցումը այս պայմաններում պարզապես ավելորդություն է: Այս հարցը կարելի է այլ կերպ լուծել. քրեակատարողական հիմնարկները հիմա թերբեռնված են: Ու ավելի արդյունավետ կլինի, որ այդ շենքի կառուցման համար հատկացվող գումարը ուղղվի արդեն եղած ՔԿՀ-ներում դատապարտյալների զբաղվածությունը ավելի լավ կազմակերպելուն:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում հրապարակված հոդվածի հի...
Առաջիկա ցրտերը բխում են մեր բոլորի շահերից. Գագիկ Սուրենյան
Առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են բոլորի շահերից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությ...
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Մարտի 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղում...
Լարված իրավիճակ Արագած գյուղում․ բնակիչները փակել են ճանապարհը
Այս պահին Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել են Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Բնակիչնե...