Պատահարներ
Հայաստանի սահմանը խախտած անձը հոգեկան հիվանդ է. Բաքուն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ մարտի 16-ի գիշերը Հայաստանի սահմանը խախտելու փորձի ժամանակ ձերբակալված Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է, երկրորդ խմբի…
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ մարտի 16-ի գիշերը Հայաստանի սահմանը խախտելու փորձի ժամանակ ձերբակալված Ղազախի շրջանի բնակիչ Էլվին Իբրահիմովը հոգեկան հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա 1986 թ. ծնված Յուխար Սալախլի գյուղի բնակիչ է: Ավելի վաղ հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հաղորդել էինք, որ մարտի 16-ին, ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել եւ նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժ հաստատություն։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշտարակի ճանապարհին Газeль-ի վարորդը վրաերթի է ենթարկել Opel-ից դուրս շպրտված քաղաքացուն
Ներկայացնում ենք Shamshyan com –ի տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը...
Պարզվում են ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից ի պատաս...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0