Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն․ ընդունել են առաջարկը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայն են առաջիկայում հանդիպում ունենալ։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում, փոխանցում է «Փաստինֆո»-ն։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետի հետ Երևանում ու Ադրբեջանի նախագահի հետ Բաքվում։ Քննարկվել են առաջիկայում Փաշինյանի ու Ալիևի հանդիպման նախապատրաստման հարցերը, այդ թվում` քննարկման հնարավոր թեմաները»,- նշվում է հայտարարության մեջ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: