Քաղաքականություն
«Ջազզվե» ընկերության համասեփականատերը հայտարրություն է տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
1,359 դիտում
«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Սիրելի երևանցիներ, այն ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։ Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ այսօր քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։
Ցավոք տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին այս փաստը գոնե մեզ հուշում է, որ պետք է կանգ առնել անհապաղ։ Ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե ու մենք դա հստակ գիտակցում ենք։ Կտրականապես դեմ լինելով ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ լարելու նոր ձևավորված ավանդույթին՝ ցանկանում ենք ընդգծել, որ մենք միշտ եղել ենք աշխատանքային խնդիրները կարգավորելու ու երկխոսության ճանապարհով հարթելու կողմնակիցը։
Ցավոք այս անգամ մեզ հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով։ Ինչևէ, այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ։ Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Gohar Vardanyan
1 րոպե
326
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,026
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
677
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Gohar Vardanyan
1,600
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
1 րոպե
902
5.0
10 տարի անց Ադրբեջանի կողմից կբախվենք նոր խնդիրների․ Կարապետյանը՝ TRIPP-ի մասին
1 րոպե
326
Կարապետյանը՝ Իսրայելի հնարավորությունների և Ռուսաստանի դերի թուլացմանը մասին
1 րոպե
368
Կարմիր խաչը վտարված է․ Սահակյանը՝ Բաքվում՝ ապօրինի դատապարված հայերի մասին
1 րոպե
410