Պատահարներ
Նիվայով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի
Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Օհանյանը Նանսենի փողոցում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 98 FO 008 համարանիշի ավտոմեքենայով…
Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Ռոման Օհանյանը Նանսենի փողոցում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 98 FO 008 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan com-ից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով 9 տարեկան աղջնակ է, տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ոստիկաններ Տիգրան Պետրոսյանն ու Հարություն Թագվորյանը, ովքեր դեպքի վայրը պահել են, մինչև ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Կարեն Խուդանյանն ու Վարդան Միրզոյանը։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշտարակի ճանապարհին Газeль-ի վարորդը վրաերթի է ենթարկել Opel-ից դուրս շպրտված քաղաքացուն
Ներկայացնում ենք Shamshyan com –ի տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը...
Բացառիկ տեսանյութ Դավթաշենում խոշոր վթարի վայրից
Դավթաշենում Երեկ Դավթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում տեղի էր ունեցել ավտովթար: «Օդալեն» ռեստորանային համալիրի դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայերեն գրառում Նոր Զելանդիայում 40 մարդ սպանած ահաբեկչի զենքի վրա
Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի պահունակի վրա հայերերն տառերով գրված է «ՍԱՐԻՂԱՄԻՇԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ»։ Վերոնշյալ գրառումից հետո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0