8000 դոլարի պարտատոմսեր, 1.500.000 ՀՀ դրամ․երիտասարդ պատգամավորի ունեցվածքը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլ ը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այս տարվա փետրվարի 13-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել գույքի եւ դրամական միջոցների հայտարարագիր, որի համաձայն՝ սեփականություն հանդիսացող բնակարան եւ ավտոմեքենա չունի: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ջուլհակյանը հայտարարագրել է 8000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր: Վերջինիս հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.100.000 ՀՀ դրամ: Երիտասարդ պատգամավորի դրամական միջոցները կազմել են 1.500.000 ՀՀ դրամ, 2.500 ԱՄՆ դոլար եւ 1000 եվրո Արուսյակ Ջուլհակյանը, մինչ պատգամավոր դառնալը, 2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ մի շարք ծրագրերի իրավաբան։ Մի կարճ ժամանակահատված եղել է Երեւանի ավագանու անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում