Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սպասարկման սրահից բջջային հեռախոս է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեռահաղորդակցական ընկերության՝…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հեռահաղորդակցական ընկերության՝ Երևան քաղաքում գործող սպասարկման սրահից բջջային հեռախոսն առերևույթ հափշտակելու դեպքի հանգամանքները:
2018թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը հեռահաղորդակցական ընկերության՝ Երևան քաղաքի Տերյան փողոցում գործող սպասարկման սրահի ցուցափեղկի վրայից գաղտնի հափշտակել է «HTC» մոդելի բջջային հեռախոս՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում տուժողի ներկայացուցչի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրվել է ընկերության սրահում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ հստակ երևում է անհայտ անձի կողմից կատարված հափշտակության դեպքը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հ...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
Երևանում շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և տեղում մահացել
Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Ողբերգական վթար․ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու «01»-ը. զոհ կա
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0