Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 36-ամյա տղան ցույց է տվել, թե ինչպես է սպանել հորը
Մարտի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Կոտայքի քննչական բաժնի հատկապես…
Մարտի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, Կոտայքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ քննչական փորձարարություն տեղի ունեցավ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական փորձարարության ժամանակ նշված տան բնակիչ, 64-ամյա Մելքոն Չոլախյանի սպանության մեջ կասկածվող, նրա տղա, 36-ամյա Գևորգ Չոլախյանը մանեկենի վրա ցույց տվեց, թե ինչպես և ինչ պայմաններում է դանակի հարվածներ հասցրել հորը, ով տեղում մահացել էր:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ էր ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 14 տանը տղամադու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել էին տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կային սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հեռքեր:
Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, ոստիկանության Աբովյանի բաժին էին բերման ենթարկել սպանվածի տղային՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել էին 2 դանակ, որոնցից մեկը բռնակից կոտրված էր և այդ ամենի վրա կային արնանման հետքեր: Քննիչը դանակները առգրավել էր:
Նմանատիպ հոդվածներ
Վթարային իրավիճակ ստեղծած «Նիվան» տեղափոխվեց ՃՈ պահպանվող հատուկ տարածք
Վթարային իրավիճակ ստեղծած «Նիվան» տեղափոխվեց ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Մանրամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր և ինչպես են իրականացրել վճարային տերմինալի գողությունը
Նոր Նորքի 6-րդ զանգվածում կատարված վճարային տերմինալի գողությունը բացահայտվել է:
Փարիզում «դեղին անթև բաճկոնները» ավերում են քաղաքը
Փարիզում այրվում է Tarneaud բանկը, չի բացառվում, որ շենքում մարդիկ կան։ Այս մասին հայտնում է Sputnik France–ը։ Ֆրանսիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր ավտովթար` Արտաշատի խճուղում
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արտաշատի խճուղում: AuroraNews-ին ուղարկված տեսանյութում երևում է, որ բեռնատարը, նախ կոտ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0