Ոչ թե ժողովուրդ, այլ հայկական համայնք. Ադրբեջանի ԱԳՆ-նՙ մեկնաբանել է Փաշինյանի այցը Արցախ
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ և Ստեփանակերտում երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը:
«Եթե Հայաստանն ավտանգության խորհրդի նիստ է անցկացնում Ստեփանակերտում, ապա Լեռնային Ղարաբաղի հայերին բանակցային գործընթացին ներգրավելու փորձեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա»,- «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:
«Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայք»,- հավելել է ԱԳՆ խոսնակը: