ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արսեն Թորոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մասին
Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Արսեն Թորոսյանի հետ քննարկումից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ եզրահանգման է եկել նա՝ պե՞տք է այսուհետ կարծիք հայտնի, թե՞ ոչ։
«Միանշանակ: Միշտ հայտնել եմ և հայտնելու եմ»,-պատասխանեց նախարարը։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին, որում առաջարկվում է ավելացված արժեքի հարկով հարկել ոչ թե շաքար պարունակող ըմպելիքները, այլ բոլոր գազավորվածները, ասաց, որ հարցը իրենց հետ չի քննարկվել, ինչը բարկացրեց Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ News. am-ի տեսանյութում