Հասարակություն
Բողոքի ակցիա․100 000 դրամի փոխարեն 6 մլն պետական տուրք գրավատների, տարադրամի փոխանակման կետերի համար
Gohar Vardanyan
1 րոպե
481 դիտում
Այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի դիմաց միանգամից մի քանի բողոքի ակցիա է ընթանում։ Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների, գրավատան, տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչները փողոց են դուրս եկել, իրենց ձայնը լսելի դարձնելու նպատակով։
Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Դեմ եմ լիմոնադի թանկացմանը», «ՙԵս դառնում եմ գործազուրկ», «Ասպարտամը շաքար չէ, 0 կկալ է», «Կառավարությունը սպանում է միջին բիզնեսը», «Խոշոր բիզնեսի կառավարություն», «Ոչ գազավորված ըմպելիքների թանկացմանը» գրություններով։
Գրավատան և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները նշում են, որ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, մոտ 6000 %-ով ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000, իսկ տարադրամի փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 դրամ պետական տուրք:
«Որպես իշխանություն եկել ենք կառավարության մոտ։ Այդպես էր չէ ասում Նիկոլ Փաշինյանը, որ մենք ենք իշխանությունը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
Gohar Vardanyan
1,676
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
Gohar Vardanyan
774
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում գտել են «աղջիկ Մաուգլուն»
Gohar Vardanyan
1 րոպե
1,084
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Խոշոր հրդեհ Երևանում, պատերազմական լարվածություն և 375 մլն դոլարի սկանդալ
1 րոպե
750
5.0
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
858
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
189
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
240