Հասարակություն

Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը

Gohar Vardanyan 1 րոպե 474 դիտում
Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը
Youtube-ն արգելափակել է «5-րդ ալիքի» կողմից տեղադրված «Գործ N° մարտի 1» ֆիլմը: Ֆեյսբուքյան իր էջում նման տեղեկություն է տարածել ռեժիսոր Արա Շիրինյանը: Նրա խոսքով` ֆիլմը արգելափակվել է հեղինակային իրավունքի խախտման հիմքով: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել՝ իրենց վրդովմունքն արտահայտելով «Գործ համար Մարտի 1» ֆիլմի նկարահանման եւ «Հ5» հեռուստաընկերությամբ ցուցադրելու կապակցությամբ: «Այդ ֆիլմը կեղծիքի, փաստերի աղավաղման, նենգափոխման եւ դեմագոգիայի վրա կառուցված արտադրանք է, որի ակնհայտ նպատակն է Ռոբերտ Քոչարյանին մաքրել մարտիմեկյան ոճրագործության պատասխանատվությունից եւ մեղսակցությունից»,- նշել էին հարազատները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250