Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան
«Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է, որ գիշերը վառել են Կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան։
Infocom-ը հաղորդում է, որ ոստիկանությունը այս դեպքի առթիվ փնտրում է «Նորագյուղցի Բոգոյին»:
"Նախորդ շաբաթ ոստիկանության ուժերով Կենտրոնական ավտոկայանի «նայող» Բոգոյին դուրս են բերել ավտոկայանի տարածքից, որտեղ մինչև վերջերս, համաձայն որոշ տեղեկությունների, նա վարորդներից ընդհանուր առմամբ օրական 1,5 մլն դրամ «գծի փող» էր հավաքում։ Այդ միջադեպին հաջորդել է Բոգոյի հանդիպումը «Հայավտոկայարանի» տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ, որի ժամանակ Բոգոն սպառնալից ակնարկներ է արել Մնացականյանին։
Այս ամենի ֆոնին իրավապահները կասկածներ ունեն, որ մեքենան այրելը կապ ունի նախորդիվ տեղի ունեցած դեպքերի հետ և հիմա փնտրում են Բոգոյին",- գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Երևանում․ Շիրակի փողոցում բեռնատար է այրվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ՝ սիրելի կանայք. Փաշինյան
Ավելին Հասարակություն բաժնից
Գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. որոշում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արթիկում տեղի ունեցած ծեծկռտուքից
Արցախցիները չեն մասնակցի ընտրություններին. դատական ակտերը բեկանվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
5.0