Քաղաքականություն
17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն․ Աղմկահարույց օրինագիծը կառավարությունն ընդունեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և…
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի նիստում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթին:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ փաթեթի նպատակը ֆունկցիոնալ իմաստով առավել արդյունավետ կառավարության կառուցվածք ունենալն է:
Նշենք, որ ըստ նախագծի նախատեսվում է կառավարության հետևյալ կազմը և կառուցվածքը՝
1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը»:
Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինի 2 փոխվարչապետ:
17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Ես բավականություն ստացա Կառավարության նիստում վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
Արա էս ի՞նչ էր. Փաշինյանի արձագանքը` Աննա Հակոբյանի մասին լուրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամի Բելգիա կատարած այցի շուրջ առաջացած աղմուկի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0