Որևէ մեկը չփորձի ՊՎԾ-ին վերագրել մարդկանց առողջությանը վնասող արարք. Սանասարյան
Ինչպես խոսք եմ տվել մինչև վերջ բացելու ենք հեմոդիալիզի թեման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանըՙ հավելելով. « Որևէ մեկը չփորձի ՊՎԾ-ին վերագրել մարդկանց առողջությանը վնասող արարք։ Թույլ չենք տալու... Առհասարակ զինվորի, թշնամու, հիվանդի, ազգայինի ու նմանատիպ այլ թեմաներով կարված վարագույրների հետևում են կատարվում շատ ու շատ արատավոր գործողություններ։ Հերթով բացվելու են բոլոր վարագույրները։ Անկախ ամենից՝ սիրում եմ բոլորիդ »: Թեմայի առնչությամբ Պետական վերահսկողական ծառայությունը նաեւ պաշտոնական հայտարարություն տարածեց, որն ամբողջապես ներկայացնում ենք ստորև. «Անդրադառնալով «Վանաձորի ԲԿ»-ի տնօրենի հայտարարությանը, որ ՊՎԾ կողմից կամ այլ անձանց կողմից գնումների միջամտության արդյունքում վտանգի տակ է դրվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման եւ հիվանդների սպասարկման գործընթացը, հայտնում ենք, որ 01.03.2019 թ. դրությամբ «Վանաձորի ԲԿ»-ի կողմից 2019 թվականի կարիքների համար հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարվել են թվով 3 հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով մրցույթներ՝ 16.01.2019թ., 30.01.2019թ. եւ 21.02.2019թ։ Ավելի վաղ՝ 14.01.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից հրապարակվել էին ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/5 եւ ՎԲԿ-ԷԱԱՊՁԲ-19/6 ծածկագրերով էլեկտրոնային աճուրդները։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքում 16․01․2019թ․ ՀՀ Լոռու մարզպետարան ներկայացված գրությամբ առաջարկվել էին տիպային բնութագրեր, որոնց «Վանաձորի ԲԿ» չի համաձայնել եւ արդյունքում, առանց էական փոփոխությունների՝ նույն բնութագրերով 16.01.2019թ. վերահայտարարել է գնումը արդեն «մեկ անձից» գնման ընթացակարգով՝ ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/3 ծածկագրով եւ 21․01․2019թ արդեն իսկ ձեռք է բերել հրավերով նախատեսված ողջ խմբաքանակը։ 30.01.2019թ. կրկին հրատապության հիմքով հրապարակվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/7 ծածկագրով գնման ընթացակարգ, եւ նախատեսված պարագաները մատակարարվել են։ 21.02.2019թ. «Վանաձորի ԲԿ»-ի կողմից կրկին հրատապության հիմքով հայտարարվել է ՎԲԿ-ՀՄԱ-ԱՊՁԲ-19/12 ծածկագրով ընթացակարգ, որի հրավերով ապրանքները նախատեսվել են մատակարարել 2019թ. փետրվար ամսին։ Հարկ է նկատել, որ «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանման դեպքում 14.01.2019թ. հայտարարված էլեկտրոնային աճուրդի շրջանակներում հեմոդիալիզի պարագաների մատակարարումը կարող էր նախատեսվել փետրվարի 20-ից ոչ շուտ։ Հետեւաբար, ՀՀ պետական վերահսկողական ծառայության գործողությունները որեւէ կերպ չեն անդրադարձել «Վանաձորի ԲԿ»-ի հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման եւ հիվանդների սպասարկման գործընթացի բնականոն ընթացքի վրա» ։

Պատահարներ