Պատահարներ
Կրակոցներ Ռուսաստանի դպրոցներից մեկում․ տուժած կա
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի թիվ 121 դպրոցի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Տուժած կա, հայտնում են ռուսական թելեգրամ-ալիքները։ Ուսուցիչներից մի քանիսը հաղորդում են, որ 3 պատանիներ տրավմատիկ զենքով դպրոց…
ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի թիվ 121 դպրոցի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Տուժած կա, հայտնում են ռուսական թելեգրամ-ալիքները։
Ուսուցիչներից մի քանիսը հաղորդում են, որ 3 պատանիներ տրավմատիկ զենքով դպրոց են վազել։ Հնարավոր է՝ ուսուցիչները շփոթված լինեն և պատանիները ոչ թե զինված լինեն, այլ տուժած։
Նշվում է, որ կրակոցները հնչել են պնևմատիկ զենքից։ Հրաձիգները կամ հրաձիգը փախուստի է դիմել սև ջիփով։ Այժմ իրավապահները հատուկ օպերացիա են իրականացնում։ Միակ վիրավորը հոսպիտալացումից հրաժարվել է։
Ռուսական թելեգրամ ալիքներից մեկը նշում է, որ դասի ժամանակ , երբ հնչել են կրակոցները, ուսուցիչներից մեկը երեխաներին ստիպված է եղել բացատրել տեղի ունեցածը։ Սակայն ընտրել է բավական ինքնատիպ տարբերակ։
«Սա քաղաքացիական պաշտպանության բաց դաս է»,- մեկնաբանել է ուսուցիչը։
Նշվում է, որ այսօր իրապես քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված մտել է փոստ, գողացել է 2000 դրամ և դիմել փախուստի. մանրամասներ
Կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով բաճկոնով քաղաքացին մտել է Սեբաստ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկատերինբուրգի բնակիչը ցած է ընել 9 հարկանի շենքից
Եկատերինբուրգի բնակիչը դուրս է եկել 9 հարկանի շենքի պատուհաններից և կախվել այդ բարձրության վրա: Այս մասին հայտնում է НТВ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր վթար. բախվել են Գյումրի-Երևան մարդատար նոր էլեկտրագնացքն ու Ford-ը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արտակարգ դեպք Գյումրիում. փլուզվել է հանրակացարանային շենքը
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan. com-ըՙ Գյումրի քաղաքում՝ Գարեգին Նժդե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0