Հրազդանի քաղաքապետը «հլը որ» չի ընդունում մեղավորությունը, բայց հետո` «երևի» ընդունի. Շամշյան
Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին տեղափոխվեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Դանիելյանը քննչական բաժին բերվեց ձեռնաշղթայված վիճակում:
Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ արդյոք նախին քաղաքապետը ընդունում է իր մեղավորությունը, նա պատասխանեց. «Հլը որ չէ»:
Ֆոտոլրագրողի լրացուցիչ հարցին՝ իսկ հնարավոր է հետո ընդունեք, նա պատասխանեց՝ «Երևի»:
Հիշեցնենք, որ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա. Դանիելյանը կասկածվում է 2015-2018թթ. ընթացքում, համայնքապետարանի աշխատակազմի հողի հարկի և գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ և վատնումներ կատարելու մեջ: