Իրանի արտգործնախարարը անհայտ պատճառներով հրաժարական է տվել
Իրանի ԱԳ Նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է հրաժարականի մասին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստինՙ նախարարը շնորհակալություն է հայտնել 67-ամսյա աշխատանքի համար, ներողություն խնդրել, որ չի կարող շարունակել ծառայությունը:
Ինսթագրամյան իր էջում էլ Իրանի ԱԳ նախարարի օգնական Աբբաս Մուսավին հայտարարել է, որ նախարարությունում չգիտեն Զարիֆի հրաժարականի պատճառները: Մուսավին նաև հաստատել է, որ Զարիֆի Ինսթագրամի էջը, որի օգնությամբ նա հայտարարել է հրաժարականի մասին, իրական է, ու այն հարձակման չի ենթարկվել: