Պատահարներ
Հրդեհ է բռնկվել Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում. ԱԻՆՀրդեհ է բռնկվել Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում. ԱԻՆ-ը մեկուսացրել է
Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի…
Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառա¬ծածկ տարածք: Այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա անտառածածկ տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, գյուղի 25 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
ՌԴ Զելենոդոլսկի շրջանի հիվանդանոցում հիվանդը վիրահատությունը սկսելու պահին, վիրահատական դանակը մեջքին, որոշել է գնալ ծխե...
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Փետրվարի 24–ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում սպանված 29–ամյա Կարեն Խնուսյանը հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստա...
ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի
Analitik am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0