Պատահարներ
Սգո սրահներում հայտնաբերվել է առանց թույլտվության ծառայություններ մատուցելու 5 դեպք. պետությանը պատճառվել է 4 մլն դրամի վնասԽախտումներ սգո սրահներում. պետությանը պատճառվել է 4 մլն դրամի վնաս
Երևանի քաղաքապետարանը շարունակում է բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ քայլերը․ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 27 արձանագրություն: Այս մասին հայտնում…
Երևանի քաղաքապետարանը շարունակում է բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ քայլերը․ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 27 արձանագրություն: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տարեսկզբից մինչ օրս առևտրի և հանրային սննդի օբյեկտների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու 73 դեպք: Մասնավորապես, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրականացման 16, ժամը 24:00-ից հետո աշխատելու 12, բացօթյա առևտուր իրականացնելու 11, հեղուկ վառելիքի վաճառքի 1, տեխնիկական հեղուկների վաճառքի 7, թանկարժեք մետաղների վաճառքի 2 և հանրային սննդի իրականացման 24 դեպք: Բացի այդ, հսկողություն է իրականացվել նաև սգո սրահների գործունեության նկատմամբ, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց թույլտվության ծառայություններ մատուցելու 5 դեպք, հարուցվել են վարչական վարույթներ: Քանի որ մեկ դեպքի մասով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 4 մլն ՀՀ դրամը, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ հետաքննություն իրականացնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում հիվանդը վիրահատական դանակը մեջքին գնացել է ծխելու
ՌԴ Զելենոդոլսկի շրջանի հիվանդանոցում հիվանդը վիրահատությունը սկսելու պահին, վիրահատական դանակը մեջքին, որոշել է գնալ ծխե...
Ջրվեժում սպանված երիտասարդը հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանի Կարենն» է. news.am
Փետրվարի 24–ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում սպանված 29–ամյա Կարեն Խնուսյանը հանցավոր աշխարհում հայտնի էր որպես «Հունաստա...
ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի
Analitik am-ի տեղեկություններով, ժամեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0