Քաղաքականություն
ԱՀԱԶԱՆԳ. Աղբատար մեքենաների մրցույթին կարող է հաղթել միայն «Կամազ» ներկրող կազմակերպությունը
Gohar Vardanyan
1 րոպե
288 դիտում
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան Կամազ ներկրող կազմակերպությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար եւ խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունը այդ մրցույթին։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաղաքապետարանը որպես տեխնիկական բնութագիր 24 աղբատար մեքենաների համար նշել է Euro 3 բնապահպանական ստանդարտը!!! Բանն այն է, որ 2018թ․ հունվարի 1-ից արգելված է ԵՏՄ տարածքում արտադրել Euro 5 ստանդարտից ցածր ստանդարտի շարժիչներ։
Որեւէ այլ կազմակերպություն չէր կարող հաղթել այս մրցույթում անկախ ներկայացրած գնից, քանի որ արգելված է Euro 3-ի արտադրությունը եւ ներկրումը ԵՏՄ տարածքում։
Եթե պարզվի, որ ներկրված մեքենաները իսկապես Euro 3 են, ապա լուրջ հարց է առաջանալու, թե ինչպե՞ս են դրանք արտադրվել Ռուսաստանում եւ ինչո՞ւ են մեր պետական մարմինները թույլ տվել դրանք ներկրել Հայաստան։ Իսկ եթե պարզվի, որ ներկրված մեքենաները իրականում Euro 5 են, կնշանակի, որ մրցույթի տեխնիկական պայմաններով արհեստական արգելք է ստեղծվել 900 մլն դրամ արժողությամբ մրցույթին այլ կազմակերպությունների մասնակցության համար։
Հ․Գ․ Եվրոպական երկրներում Euro 3-ի արտադրությունը վաղուց արգելված է վերջինիս արտանետումների մեծ ծավալի պատճառով, իսկ այն որ ԵՏՄ-ում այն եւս արգելված է, գրեթե համոզված եմ, որ տեղյակ էին նաեւ այս գնումն իրականացնող պաշտոնյաները»:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
670
«Արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը».Ա. Թորոսյանը հերթական մանիպուլյացիայի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
849
Ստացվում էՙ թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանան օրինականացնելուն
Gohar Vardanyan
1 րոպե
614
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
528
Ավելին Քաղաքականություն բաժնից
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
1 րոպե
119
Կայա Կալլասը դատապարտել է Իրանի հարձակումները
1 րոպե
106
Կարապետյանը պարզաբանել է՝ ինչու են իրենց թիմում ներգրավել իսրայելցի գեներալի
1 րոպե
336
Լուրերը մեկ տողով. Վրաչապետի կոշտ հայտարարությունները ցնցեցին դաշտը, պայթյուններ են Մերձավոր Արևելքում
1 րոպե
127