Քաղաքականություն
Նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է․անփորձությունը միշտ վախ է ծնում․ նախագահի խորհրդական
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև…
ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն զարկ է տվել ինժեներական աշխատանքներին, այլև շաբաթական շուրջ 2000 կրակոց է արձակում հայկական զինված ուժերի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմը, հավատարիմ մնալով խոստմանը, պահպանում է հրադադարը։
2018-ի ամառվա զորակոչից ավելի քան 6 ամիս է անցել: Այժմ ունենք մի իրավիճակ, երբ 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է, քանի չունեն հակառակորդի կրակոցներին պատասխանելու փորձ: Իսկ անփորձությունը միշտ վախ է ծնում: Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա, այլապես հասկանում եք, թե ինչ իրավիճակ կստեղծվի անփորձության հետևանքով»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի մարզուհին պահանջել է Հայաստանի դրոշի տակ չկախել ադրբեջանական դրոշը
Բաքվեցի դպրոցական Զահրա Սալմանլին Իրանում անցկացված կարատեի մրցաշարի ժամանակ պահանջել է, որ ադրբեջանական դրոշը չկախեն Հա...
ԱԱԾ տնօրենի որոշմամբ լեգենդար հետախույզների արձանը կկանգնեցվի. բաց մրցույթ
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մտահղացմամբ որոշվել է կերտել խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների հո...
Կոստանյանը՝ ԱԱԾ փոխտնօրե՞ն. Վանեցյանն արձագանքել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստան...
Պաշտպանության բանակի պատասխանը՝ Ադրբեջանին
Ս.թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդ...