Պատահարներ
Ջերմուկում ձյան շերտն ընկել է մեքենայի և վարորդի վրա
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում թիվ 6 շենքի տանիքին կուտակված ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած…
Փետրվարի 22-ին՝ ժամը 15:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում թիվ 6 շենքի տանիքին կուտակված ձյան շերտը պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենայի և վարորդի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտը վնասել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և ցուցիչների վահանակը, իսկ վարորդ Ա. Մ.-ն (ծնված 1987 թ.) դեմքի հատվածում ստացել է վնասվածք: Շտապօգնության աշխատակիցները տուժածին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են վնասված դիմապակին:
Նմանատիպ հոդվածներ
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վրաերթի առաջին կադրերը.(18+)
Սանկտ Պետերբուրգում BMW X6-ը Նեւսկի պողոտայում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել մայթին քայլող հետիոտներ...
Աբովյանում ընտանիքի անդամներից 2-ին գտել են մահացած. կա 2 տուժած
Այսօր՝ փետրվարի 11-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկակ...
Ողբերգական դեպք Երևանում. Տանը 9-ամյա երեխա է մահացել
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում, «Սբ. Աստվա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար. 28-ամյա վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 04։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0